ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն:

ՀՀ ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ աԱշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ:

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: