Արեւմտյան պատժամիջոցների պայմաններում ԵԱՏՄ-ն ապագա ունի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա վերջին ամիսներին փոխվարչապետների մակարդակով մի քանի հանդիպումներ են եղել, որոնք մասնավորապես նվիրված են եղել նոր պայմաններում մեր ինտեգրացիոն ծրագրերի շարունակությանը, այն պայմաններում, երբ մենք պետք է շատ ավելի շատ հույսներս դնենք մեր եւ այլ տարածաշրջանների մեր վստահել գործընկերների վրա, ինչպիսիք են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հնդկաստանը, որի հետ մենք զարգացնում ենք ինտենսիվ համագործակցություն, ներառյալ՝ տրանսպորտային միջանցքների ստեղծումը, ինչը շահավետ է Եվրասիական տնտեսական միության երկրների համար»,-ասել է Լավրովը։
«Եվրասիական տնտեսական միությունն ունի ապագա, եւ անդամ բոլոր երկրներն աշխատում են, որպեսզի այն լինի պայծառ»,-նշելէ նա։



























