Աշխատանքներ են սկսվել երաժիշտներ Արամ Խաչատրյանի եւ Մստիսլավ Ռոստրոպովիչի անվան երկու հրապարակները վերանորոգելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Կվերանորոգենք արահետները, կտեղադրենք ժամանակակից փողոցային լամպեր եւ նստարաններ, կբարեկարգենք սիզամարգերը, կտնկենք հավելյալ ծառեր եւ թփեր։ Ծրագրվում է աշխատանքներն ավարտել այս աշնանը»,-ասել է նա։ 

Քաղաքապետարանից հայտնել են, որ կվերանորոգվի 760 քմ սալիկապատ հատված, կտեղադրվեն 14 փողոցային լապտերներ, կտնկվեն 4 ծառ եւ 200-ից ավելի թուփ, կվերականգնվի գրեթե 1,3 հազար քմ մակերեսով սիզամարգ։