Վրաստանում կարող են մասամբ օրինականացնել մարիխուանան: Վրացական «Ալիա» թերթի սեփական աղբյուրների համաձայն, մարիխուանան կարող են օգտագործել առողջարանային գոտիներում եւ միայն օտարերկրացիները:
Նախաձեռնությունը, ըստ լրատվամիջոցի, պատկանում է որոշ բարձրաստիճան պաշտոնյաների:
Արգելված ապրանքը հնարավոր կլինի գնել մի քանի ակումբներում, որոնք կբացվեն առաջիկայում:
Մարիխուանայի մասնակի լեգալացման լոբբիստներից է էկոնոմիկայի նախկին նախարար, ներկայումս «Իմեդի» հեռուստաընկերության տնօրեն Գեորգի Արվելաձեն, հաղորդում է «Գրուզիա online»-ը:



























