Այսօր պատմական օր է հայ ժողովրդի համար։ Այս մասին ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ավարտին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն իր իրավունքների տերն է, Ղարաբաղի տերը, նա պատրաստ է պայքարել իր երկրում ապրելու իրավունքի համար։
Նա հայտնեց, որ ճանապարհին ղարաբաղցի մի երիտասարդից հաղորդագրություն է ստացել։ «Դրանում նա ասում է՝ մեզ մենակ մի թողեք: Ուզում եմ, որ մենք բոլորս այս սուրբ եւ խորհրդանշական վայրից խոստանանք այս ղարաբաղցի երիտասարդին ու բոլոր ղարաբաղցիներին, որ նրանց մենակ չենք թողնի։ Եկեք երդվենք ու խոստանանք ինքներս մեզ, որ կպայքարենք մեր իրավունքների համար։ Սա սուրբ պայքար է»,- եզրափակեց Սաղաթելյանը։
Դրանից հետո երթի մասնակիցները վանկարկեցին՝ «Ես Արցախի կողքին եմ»։




























