Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։

Հայտարարության մեջ նշվել է, որ 1915 թվականի ապրիլին մոտ 200 հայ մտավորականներին տներից ձերբակալելով եւ մահվան ուղարկելով, սկսվեց էթնիկ ինքնության եւ հավատքի ցեղասպանությունը։

Ըստ հայտարարության, մարդկության դեմ գործած հանցագործությունների առերեսումը խաղաղության համար առաջին քայլն է։