Ռումինիայի խորհրդարանի անդամ, արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ եւ Ազգային լիբերալ կոալիցիոն կուսակցության փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված գրառում է արել Twitter-ում:

«Մենք երբեք չենք մոռանա 1915 թ. Հայոց ցեղասպանությունը եւ միշտ կճանաչենք հայ ժողովրդի ուժն ու ոգին: Հույսով ենք նայում ապագային, որտեղ լինելու է խաղաղություն, փոխադարձ հարգանք եւ արժանապատվություն մարդկանց ու ողջ աշխարհի երկրների միջեւ»,- գրել է քաղաքական գործիչը: