Իտալիայի խորհրդարանը մտադիր է սահմանափակել փարանջայի կրումը: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն` վկայակոչելով ВВС-ն:
Համապատասխան օրինագիծն արդեն պատրաստ է, սակայն այն կընդունվի միայն աշնանը, երբ ամառային արձակուրդներից հետո խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքը:
Օրինագիծը նախաձեռնողների փոխանցմամբ, ցանկացած մարդ, ով կստիպի կնոջը հասարակական վայրերում փարանջա կրել, կտուգանվի 40 հազար դոլլարով, կամ կազատազրկվի 1 տարով:




























