Մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն, վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալվելուց հետո նրա սեփականություն հանդիսացող կոմբինատի նկատմամբ մի խումբ հավակնորդներ են հայտնվել: Թեեւ այս ընթացքում կոմբինատը տնօրինում է նրա կինը, եւ նշում էին, որ նա հասցրել է սեփականությունը ձեւակերպել ընտանիքի, մասնավորապես եղբոր անունով, սակայն պարզվում է` դա այդքան էլ այդպես չէ:
Ըստ Ախթալայում տարածվող լուրերի` կոմբինատի նկատմամբ հավակնություններ ունի նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը: Բնակիչների պատմելով` Սաշիկ Սարգսյանը հատկապես վերջին շրջանում հաճախ է այցելում Ախթալա` գնում է իր շքախմբով, ծանոթանում տեղացիներին եւ արդեն սկսել է զբաղվել նաեւ կոմբինատի գործերով: Ըստ ախթալացիների` անգամ կոմբինատում իր յուրայիններին է տեղավորել:



























