Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջեւ կայացել է «Ես էլ փախստական եմ» ակցիան: Ցուցարարները պահանջել են դադարեցնել փախստականների ունեզրկումը եւ նրանց բնակմակերես հատկացնել Թբիլիսիում:
Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Ջեյմս ՄքԳոլդրիկի անունով նամակ են հանձնել, եւ հանդիպում են պահանջել Վրաստանում ՄԱԿ-ի առաքելության այլ ղեկավարների հետ, հաղորդում է «Գրուզիա online»-ը:
Ակցիայի կազմակերպիչներն են ընդդիմադիր «Դիմադրության շարժումը», «Փախստականների քաղաքացիական շարժումը» եւ մի շարք այլ նախաձեռնություններ:
Կազմակերպիչների տեղեկություններով, հաջորդ ակցիան կայանալու է օգոստոսի 4-ին Եվրամիության ներկայացուցչության մոտ:



























