Երեկ` օգոստոսի 2-ի ուշ երեկոյան մահացել է Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրը` Արթուր Կոլյայի Ղուկասյանը` մոտ 40 տարեկան:

Այս մասին խոսակցությունները Գյումրիում սկսել են շրջանառվել երեկ երեկոյան ժամը 22-ից հետո: Ըստ այդ տեղեկությունների, Արթուր Ղուկասյանը մի խումբ ընկերների հետ մեկնել է Դիլիջան, որտեղ էլ հենց մահացել է:

Նույն օրը երեկոյան Գյումրիում անջատվել են քաղաքապետարանի դիմացի շատրվաններն ու հնչող երաժշտությունը: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաքվածներին հայտնել են, որ դեպք է պատահել եւ հորդորել են նրանց տուն գնալ:

Հայտնի է, որ Արթուր Ղուկասյանը քաղաքի համատիրություններից մեկի ղեկավարն է: