ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դիմել է դատարան` միջազգային ավիաընկերություններից մեկի դեմ: Թերթի հետ զրույցում նա հաստատել է, որ դատի է տվել «Չեխական ավիաուղիներին»` փոխհատուցման պահանջով: Պարզվում է` Դավիթ Հարությունյանը տուժել է ավիաընկերության գործունեությունից. վնասվել է Հայաստան եկող նրա ուղեբեռը:
Թե ինչ բեռներ են վնասվել, ու թե որքան է կրած վնասը, Դավիթ Հարությունյանը չասաց: Թերթը տեղեկացել է, որ հայցն ընդունվել է վարույթ, այն քննելու է Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:




























