«Խոսքի իրավունք» միավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է Երեւանում կրպակատերերին գործունեության իրավունքից զրկելուն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Քաղաքային իշխանությունների պայքարը բացօթյա առեւտրի դեմ  հանգեցրեց շատ կրպակների ապամոնտաժման գործնթացի որոշմանը: Այդ ամենը հաճախ արվում է վարձակալության սեփականության իրավունքի կոպիտ խախտումով եւ վնասում է մանրածախ բիզնեսի զարգացմանը:

Շատ դեպքերում կրպակատերերը ունենում են անգամ միջինից ցածր եկամուտներ, իսկ այդ եկամուտից նրանց զրկելը կհանգեցնի սոցիալական էլ ավելի բեւեռացմանը եւ արտագաղթին:

Միեւնույն ժամանակ ողջունելի են քաղաքի էսթետիկական տեսքին վերաբերվող բոլոր մտահոգությունները: Սակայն կարող ենք ասել, որ բազմաթիվ դեպքերում մանրածախ առեւտրի կրպակները ավելի են համապատասխան քաղաքաշինական նորմերին եւ ճարտարապետական չափորոշիչներին քան մեծ բիզնեսի օբյեկտները: Նման դեպքերում «Խոսքի Իրավունք» միավորումը առաջարկում է վերանայել ապամոնտաժման որոշումները եւ հետամուտ է պաշտպանել փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողների իրավունքները: Ովքեր բախվել են այս խնդրին կարող են գրել մեզ [email protected] էլ.փոստին, եւ «Խոսքի Իրավունքը» անհատապես կփորձի օգտակար լինել»: