Վրաստանում շրջանառությունից հանվել է Kinder-ի ՝ սալմոնելայով հնարավոր վարակված արտադրանքը, հաղորդում է «Новости-Грузия»-ն։

Ապրիլի վերջին պարենի գործակալությունը միջազգային համակարգերի միջոցով տեղեկատվություն է ստացել բելգիական Ferrero ընկերության արտադրած որոշ ապրանքատեսակների նմուշներում սալմոնելա բակտերիաների հայտնաբերման մասին։

Կասկածելի ապրանքների թվում են Kinder Surprise Maxi շոկոլադները։ 

«Գործակալությունը կրկին հորդորում է սպառողներին չօգտվել նշված արտադրանքներից»,-ասվում է հաղորդագրության մեջ։