Տավուշի մարզի Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում օգոստոսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Իջեւան քաղաքի Հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ եւ Տավուշի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 60 ՍՕ 178 համարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:
Ավտոպատահարի հետեւանքով, Դիլիջան քաղաքի բնակիչներ 45-ամյա Գրիշա Խաչատրյանը եւ 31-ամյա Արարատ Մելքոնյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Իջեւան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:




























