Արեւմտյան երկրները փորձում են վնասել դաշնակցային հարաբերությունները ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ կապված այն փորձերը, որոնք անում են մեր արեւմտյան գործընկերները՝ ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ-ի անդամներ։ Փորձեր՝ ուղղված տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելուն՝ վնասելով հարաբերությունները ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,- ասել է նա։
«Իհարկե, պատժամիջոցները նպատակ ունեն քանդել այդ կապերը։ Երբ ամերիկացիները տարբեր մակարդակներում հավաքում են Կենտրոնական Ասիայի երկրներին, ուղիղ ասում են, որ չպետք է համարձակվեն շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, իսկ ընդհանրապես Ռուսաստանն արդեն ավերված երկիր է։ Նույնը ասում են Չինաստանի մասին։ Չափազանց ինքնավստահ, լկտի, վատ դաստիարակված դիրք է։ Ես այդպես կանվանեի մեր արեւմտյան գործընկերների գործողությունները»,- ասել է նա։





























