Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  ծառայողներն օգոստոսի 4-ին «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա Արտակ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա, նույն օրը, ժամը 14.30-ին, Սայաթ-Նովայի պողոտայի եւ Մ. Գրիգորյան փողոցի խաչմերուկում քաշել-պոկել ու բացահայտ հափշտակել է 49-ամյա Մարգարիտա Ն.-ի  պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, մարգարտե շղթան եւ դիմել փախուստի:

Կատարվում է նախաքննություն: