Լիբանանում ընդդիմադիր քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը խորհրդարանում 20 տեղ է ստացել։ Այս մասին Reuters-ին հայտնել է կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Անտուանետ Ջաաջան։

«Մեր թեկնածուները ստացել են 20 ձայն, եւ այժմ մենք փորձում ենք այլ համայնքներից դաշնակիցների հետ միասին ընդհանուր ուժեղ խորհրդարանական դաշինք կազմել»,-ասել է նա։

Կուսակցությունը գլխավորում է Սամիր Ջաաջան, որը 1975-1990 թվականներին քաղաքացիական պատերազմի ընթացքում քրիստոնեական զինված ձեւավորումների հրամանատարն էր։