ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել, որն արգելում է այն անձանց մուտքը երկիր, որոնք կապ ունեն մարդու իրավունքների խախտման, ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների հետ: Օբամայի կարգադրությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Օբաման կարգադրել է ստեղծել ոճրագործությունների կանխման գործակալություն, որը հայտնաբերելու է ամբողջ աշխարհում բռնության ակտերի պոտենցիալ հնարավորությունը:
Մուտքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների պատասխանատուն ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է:
Արդեն կազմվել է 33 երկրների ցուցակը, որտեղ մարդկանց իրավունքները մեծապես վտանգված են: Ամենից բարդ է իրավիճակն Աֆղանստանում, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, Իրաքում, Մյանմարում, Պակիստանում, Սոմալիում, Սուդանում եւ Շրի Լանկայում, դրանք միավորված են «կարմիր խմբում»: Ցեղասպանության կանխման խումբը երաշխավորված է ճնշում գործադրել այդ պետությունների վրա եւ այնտեղ խաղաղապահ առաքելություններ ուղարկել, հաղորդում է RBC-ն:




























