Թուրքիա մեկնող հայաստանցիների քանակը 2011-ի առաջին 6 ամսվա ընթացքում  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  8 տոկոսով՝ կազմելով 25 295 հոգի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2011-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում Թուրքիա է այցելել 25 295 հայաստանցի, նախորդ տարվա 23 423-ի դիմաց։

Միայն հունիսին Թուրքիա է այցելել 6 460 հայաստանցի, որը նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ ավել է 5,8 տոկոսով։

Նշենք, որ 2010-ին Թուրքիա էր այցելել Հայաստանի 69323 քաղաքացի, որն իր հերթին 7 տոկոսով ավելի էր 2009-ի համեմատությամբ։