Լոռիի մարզում օգոստոսի 7-ին բեռնատար ավտոմեքենա է շրջվել, կան վիրավորներ:

Ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում 42-ամյա Հրահատ Խ.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Մարգահովիտ գյուղի «Ծաղկող Ուրտ» կոչվող տարածքում շրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ավտոմեքենայի թափքում գտնվող ուղեւորները` 36-ամյա Ալլա Ա.-ն, 22-ամյա Արեն Խ.-ն եւ 15-ամյա Հունան Խ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:

Կատարվում է քննություն: