Տավուշի մարզի Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում այսօր` օգոստոսի 8-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել Աղստեւ գետը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 00.54-ին փրկարարների ուժերով «ԶԻԼ-130» մակնիշի 57 ԼՏ 563 համարանիշի ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ 29-ամյա Արսեն Մկրտչյանը եւ ուղեւոր 52-ամյա Նորիկ Կարակատարյանը, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջեւան քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: