Տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով օգոստոսի 7-ին մի քանի ավտոմեքենաներ հայտնվել են Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի հանգստյան գոտում առաջացած ցեխակույտերում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ «ԶԻԼ-131» կրունգ:

Ժամը 21.05-ին հրշեջ-փրկարարների ուժերով ցեխակույտերից դուրս են բերվել 4 մարդատար եւ 1 «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա (5 վարորդ եւ 22 ուղեւոր):