Opera Mini վեբ-բրաուզերի 4.3 և 6.1 java տարբերակների ինտերֆեյսն արդեն հասանելի է նաեւ հայերենով։ Այս մասին հաղորդվում է Opera Software ընկերության պաշտոնական կայքը, որտեղից եւ հնարավոր է ներբեռնել վեբ-բրաուզերի հայերեն տարբերակը։ Ընտրելով հեռախոսի համապատասխան մոդելը, այն կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։

ԱՊՀ երկրների շարքում Opera Mini բրաուզերի օգտագործողների քանակով Հայաստանը առաջատարներից է համարվում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am- Ինովացիայի թղթակցին Opera Software-ի ներկայացուցիչը Հայաստանը իրենց համար թիվ 1 շուկան է, իսկ Հայաստանում Opera Mini օգտագործողները մեկ ամսվա ընթացքում միջինում դիտում են շուրջ 1500 վեբ-էջ։