Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդատու Լաշա Ճկադուայի հետ այցելել է Ջավախք` Ախալցխայում ընթացող ենթակառուցվածքների նախագծերին ծանոթանալու եւ տեղի բնակչությանը հանդիպելու համար, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարությունից, նախարարությունն Ախալցխայով անցնող նոր ճանապարհ է բացում, որի շնորհիվ ճանապարհային եւ ավտոմոբիլային երթեւեկությունը կդառնա անվտանգ:

Ինչպես հայտնում է գործակալությունը, նախարարությունն արդեն վերջացրել է Ջավախքում ամենակարեւոր ճանապարհային օբյեկտի` Խաշուրի-Ախալցխա-Էալե կառուցումը:

Նշենք նաեւ, որ Ախալցխայում ընթացող բոլոր ենթակառուցվածքային նախագծերի վրա աշխատում է տեղի բնակչությունը: