Կատուն տիրոջ հետ ավարտել է ԱՄՆ Տեխասի համալսարանը, գրում է Fox 7 Austin կայքը։

Ֆրանչեսկա Բուրդյեն իր ուսումն ավարտել է այս գարնանը։ Աղջիկը Zoom հարթակի միջոցով միացել է դասախոսություններին ու սեմինարներին։ Դասընթացին մասնակցել է նաեւ նրա կատուն՝ Սուկի անունով, որը գործնականում դասերը չի բաց թողել։

Ամերիկուհին որոշել է արարողությանը տանել նաեւ կատվին եւ նրան հանձերձանք է հագցրել։ Բուրդյեն այդպիսով ցանկանում էր շնորհակալություն հայտնել նրան ուսման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։