ԱՄՆ կարգավորող մարմինները սկսել են Tesla ավտոմեքենաների սխալ արգելակման դեպքերի հետաքննությունը, հայտնում է The Guardian-ը։

Էլեկտրաքարերի ավելի քան 750 սեփականատեր բողոքել է ԱՄՆ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչությանը (NHTSA), որ իրենց ավտոմեքենաները սկսել են առանց պատճառի արգելակել: Ըստ սպառողների՝ ավտոմեքենան սովորաբար արագություն է հավաքում, բայց հետո կտրուկ արգելակում է՝ ըստ երեւույթին, արձագանքելով ֆանտոմային խոչընդոտներին:

Հունիսի 3-ին NHTSA կայքը հայտնել էր, որ կազմակերպությունը Tesla-ից կխնդրի ավտոմեքենաների սեփականատերերի բողոքները եւ սխալ արգելակումների հետ կապված բոլոր զեկույցները: Գերատեսչությունում հետաքրքրվել են՝ արդյո՞ք հանկարծակի արգելակման հետեւանքով վթարներ են տեղի ունեցել, կան արդյո՞ք զոհերի եւ գույքային վնասների մասին հաղորդումներ։ NHTSA-ն նաեւ տվյալներ է խնդրել այն ​​մասին՝ արդյո՞ք այդ ժամանակ աշխատում էին ավտոնոմ կառավարման համակարգերը եւ կրուիզ-կոնտրոլ գործառույթը: