Նոր Զելանդիայում ոչխարների եւ խոշոր եղջերավոր անասունների համար հարկ սահմանելու մասին օրենքի նախագիծ է ներկայացվել, հայտնում է բրիտանական BBC լրատվականը եւ հավելում, որ այսպիսով երկրում նպատակ ունեն լուծել ջերմոցային գազերի ամենամեծ աղբյուրներից մեկի խնդիրը:
Օրենքի ընդունումը երկիրը կդարձնի առաջինը, որտեղ արգարակատերերին հարկում են՝ իրենց պահած կենդանիների արտադրած մեթանի դիմաց:
Նոր Զելանդիայում, որտեղ ապրում է ավելի քան 5 միլիոն մարդ, կա 10 միլիոն խոշոր եղջերավոր անասուն եւ 26 միլիոն ոչխար: Այստեղ ջերմոցային գազերի արտանետումների գրեթե կեսը գոյանում է գյուղատնտեսությունից:
Կլիմայի փոփոխության նախարար Ջեյմս Շոուն նշել է, որ երկրում պետք է նվազեցնել արտահանետվող մեթանի քանակը եւ գյուղատնտեսության համար գնագոյացման համակարգը այս հարցում առանցքային դեր կարող է խաղալ:





























