Ամստերդամի Schiphol օդանավակայանի որոշ հավաքարարներ երկուշաբթի մի քանի ժամ գործադուլ են արել, սակայն թռիչքները չեն տուժել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արհմիության ներկայացուցչին։
Գործադուլին մասնակցող աշխատակիցները վրդովված էին, որ իրենց չի վճարվելու ժամում 5.25 եվրո բոնուսը, որն առաջարկել էին օդանավակայանի մոտ 15.000 այլ աշխատակիցներ, գործակալությանը հայտնելլ է արհմիության ներկայացուցիչ Յոոսթ վան Դոսբուրգը։
Գործադուլին մասնակցում էին հավաքարարներ, որոնք հենց օդանավակայանում չեն աշխատում, այլ ընկերությունների համար աշխատող գործակալությունների աշխատակիցներ են, ինչպիսիք են ավիաընկերությունները, եւ բոնուսների վճարման պայմանագրում ներառված չեն, ասել է արհմիության ներկայացուցիչը:
Schiphol-ն այժմ պայքարում է անձնակազմի դեֆիցիտի դեմ, ինչն ուղեւորների թվի 16 տոկոսով կրճատման է հանգեցրել, որոնց օդանավակայանը կընդունի այս ամառ:





























