Richard Mille-ը՝ Ferrari-ի հետ համագործակցաբար ստեղծել են աշխարհի ամենաբարակ մեխանիկական ժամացույցը, որն արժե 1 միլիոն 888 հազար դոլար եւ կարտադրվի ընդամենը 150 օրինակով:

Ժամացույցի հաստությունը 1,75 միլիմետր է, իսկ մեխանիզմի հաստությունը՝ 1,18 միլիմետր:

Չնայած չափազանց բարակ պատյանին՝ ժամացույցը ջրակայուն է ե, ենթադրվում է, որ էներգիայի պաշարը կազմում է 45 ժամ: