Սոչիի Արեւելյան Դագոմիս գետը դուրս է եկել ափերից, ծով է քշվել մեկ ավտոմեքենա, տուժածներ չկան, տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։

Ավելի վաղ Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ծովափնյա քաղաքում մինչեւ հուլիսի 11-ը կանխատեսվում են ուժեղ անձրեւներ, վայրկյանում 22 մետր արագությամբ քամի, պտտահողմ ծովի վրա։

«Սոչի. ափերից դուրս է եկել Արեւելյան Դագոմիս գետը, ջուրը քշել է մի մարդատար ավտոմեքենա, տուժածներ չկան»,- նշվել է հաղորդագրությունում։