Արագածոտնի մարզում, այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում ЗИЛ մակնիշի բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի ինքնությունը։