Linux համակարգերի համար հայտնաբերվել է նոր վնասաբեր ծրագիր, որը չի հայտնաբերվում հակավիրուսային ծրագրերով: Խնդրի մասին հայտնել են անվտանգության ավտոմատացման Intezer ընկերության հետազոտողները:
Վիրուսը ստացել է OrBit անվանումը. այն փոփոխում է բեռնման միջավայրը, որը հարձակվողին թույլ է տալիս կառավարել գրադարանների ներբեռնումը եւ որսալ գործառույթների զանգերը: Ծրագիրն ի վիճակի է հավաքել լոգիններ, գաղտնաբառեր, տերմինալի հրամաններ եւ հաքերներին համակարգ մուտք գործելու հնարավորություն ընձեռել:
Վնասակար ծրագրակազմը նմանատիպ սպառնալիքներից տարբերվում է վարակված համակարգիչների գրադարանների հետ իր «հերմետիկ» կապով, ինչը թույլ է տալիս վիրուսին կայուն աշխատել, ինչպես նաեւ խուսափել հայտնաբերվելուց:
Հակավիրուսային համակարգերից շատերը չէին ճանաչում OrBit-ի վտանգները, սակայն Intezer-ի հրապարակումից հետո մշակողները սկսել են ծրագրային ապահովում ավելացնել վտանգավոր ծրագրերի ցանկում: Ինչպես նշում են հետազոտողները, կիբեռհանցագործների հետաքրքրությունը Linux-ի նկատմամբ միայն աճում է. վերջին տարիներին այս համակարգի համար վիրուսների թիվը բազմակի աճել է:





























