Մի շարք դեպքեր ունենք, երբ տեսախցիկների տեսադաշտում տեղի են ունեցել հանցագործություններ, այդ թվում աղմկոտ, եւ հանցագործությանը մասնակից անձինք լեզու գտնելով մոտակայքում գտնվողն խանութի, այլ մասնավոր կազմակերպության հետ, արագ ջնջում են տեսանյութերը, եւ երբ քննիչները գալիս են, պարզվում է, ոչ մի բան չկա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ուզում ենք այնպիսի օրենսդրական կարգավորումներ անենք, որ պաշտպանենք այն մսնավոր կազմակերպություններին, որոնց տեսախցիկների ներքո տեղի է ունեցել հանցագործություն: Որովհետեւ մարդիկ ջնջում են ու մենք չգիտենք՝ ինչպիսի՞ հարկադրանք է գործադրվել, ինչ սպառնալիք է գործադրվել: Ուզում ենք այնպես անել, որ այդ տեսախցիկների պարունակությունը ինչ-որ մի ժամանակ պարտադիր պահպանվի: Սա գաղափար է, որը պետք է քննարկվի, տեսնենք ինչ ռիսկեր կան եւ դրանք ինչպես ենք կառավարում»,-ասաց Փաշինյանը:
«Մենք մի բաղադիչ ենք ավելացնում, որ երբ քննիչը գնա առգրավելու անհրաժեշտություն ունենա, առգրավելու բան լինի, առգրավելու բանը տեղում լինի »,-ասաց նա:





























