WhatsApp-ի գործադիր տնօրեն Ուիլ Քեթքարտը զգուշացրել է մեսենջերի օգտատերերին հարթակի վտանգավոր կրկնօրինակների տարածման մասին Android սմարթֆոնների հայտնի հավելվածների շրջանում:

«Մեր անվտանգության հետազոտական ​​թիմը հայտնաբերել է HeyMods -ի ծրագիրը, որը նմանակներ է ուղարկում WhatsApp-ին», - թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քեթքարտը՝ նշելով, որ հավելվածի հայտնիությունը կիբերհանցագործների համար գրավիչ թիրախ է դարձրել այն:

Հավելվածի վտանգավոր կրկնօրինակների միջոցով կիբերհանցագործները փորձում են գողանալ տվյալներ կամ կոտրել օգտատերերի սմարթֆոնները:

Նա օգտատերերին հորդորել է հավելվածը ներբեռնելիս ուշադիր լինել Google Play-ից դուրս, քանի որ վտանգավոր տարբերակները հենց այդպես են տարածվում: