OnePlus-ի նախկին համահիմնադիր Կարլ Պեյը ներկայացրել է Nothing ապրանքանիշի սմարթֆոնի առաջին մոդելը։ Սարքը նախագծված է հնացած, բայց պահանջարկ ունեցող տեխնոլոգիաների կիրառմամբ, այն սկզբունքորեն չի օգտագործում ոչ մի նոր եւ թանկարժեք բան: Եվ նաեւ այն աշխատում է սեփական Nothing OS-ով, որը հանդես է գալիս որպես «մաքուր Android»՝ առանց ավելորդ բայթի, գրում է «Տեխկուլտը»։

Nothing Phone-ը նախատեսված չէ ժամանակակից մոդելների հետ մրցելու համար, ուստի այն հիմնված է Qualcomm Snapdragon 778G+ ութամիջուկ պրոցեսորի, Adreno գրաֆիկական մոդուլի եւ Hexagon AI չիպի վրա: Սարքն աջակցում է 12 ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողություն եւ կուտակիչում 256 ԳԲ UFS 3.1 է: Կան երկու SIM քարտերի, 5G մոդուլների, Wi-Fi 6, Bluetooth 5.2 եւ USB-C պորտի համար նախատեսված բնիկներ։ Հեռախոսն ունի ճկուն 6,55 դյույմանոց AMOLED էկրան՝ 2400x1080 պիքսել թույլատրությամբ եւ Corning Gorilla Glass 5 պաշտպանիչ ապակի։

Հեռախոսն ունի ընդամենը երկու տեսախցիկ, երկուսն էլ՝ 50 մեգապիքսելանոց, մեկը՝ Sony IMX766 մոդուլի հիման վրա, երկրորդը՝ Samsung JN1-ի։ Սարքն ունի IP53 դասի պաշտպանություն եւ մեկ լիցքավորման դեպքում կարող է երաշխավորված աշխատել «ավելի քան մեկ օր»: Գինը՝ մոտ 475 դոլար է, Nothing-ը կսկսի վաճառվել հուլիսի 21-ից: