Երեկ աշխատանքային ծանրաբեռնված օրն ավարտեցինք ՀՅԴ անդամ մտավորականների, գիտնականների ու հասարակական դաշտի հայտնի գործիչների հետ հանդիպումով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ նշել է. «Հիմնական օրակարգային հարցերը, բնականաբար, հայրենիքի, պետականության, Արցախի շուրջ ծառացած մարտահրավերների մասին էին, որոնց շուրջ լսեցինք բազմաթիվ մտահոգություններ և առաջարկներ։

Այդ համատեքստում խոսել ենք նաև «Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և ծրագրերի մասին:

Ներկաների տարաբնույթ հարցադրումների, կարծիքների և դիտարկումների մեջ կարմիր թելի նման անցնում էր հայտնի գիծը՝ պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից և ձեռնամուխ լինել հայրենիքի վերաշինմանը»։