Լեհաստանը շուտով կունենա ՆԱՏՕ-ի եվրոպական բոլոր երկրների շրջանում ամենաուժեղ ցամաքային բանակը։ Այս մասին Sieci շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

Նրա խոսքով՝ «քիչ հավանական է, որ Ռուսաստանը կհարձակվի ուժեղ բանակ ունեցող երկրի վրա»։

Բլաշչակը նշել է, որ լեհական զինված ուժերի չափերն ու ուժը բավարար են, որպեսի հակահարված տան Ռուսաստանի ցանկացած սպառնալիքի։

«Լեհաստանը շուտով կունենա ՆԱՏՕ-ի եվրոպական բոլոր երկրների շրջանում ամենաուժեղ ցամաքային բանակը»,-ասել է նա։

Բլաշչակը հավելել է, որ  2018 թվականին Լեհաստանի պատվիրած Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակը պետք է Լեհաստանի ժամանի արդեն այս տարի։