Թուրքիայի Դիրաբեքիրի ռազմաօդային բազայից օդ բարձրացած կործանիչները օգոստոսի 18-ին կրկին ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների ճամբարները:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 18-ի երեկոյան Դիարբեքիրի ռազմաօդային բազայից դեպի Իրաք ուղեւորված F-16 կործանիչները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի Քանդիլ, Հաքուրք, Մեթինա, Զափ, Խիներե, Սիդեքան, Լոլան եւ Ավաշին-Բասյան ճամբարները:
Նշենք, որ թուրքական ռազմական օդանավերն առաջին անգամ օգոստոսի 17-ին մտան Հյուսիսային Իրաքի տարածք եւ ռմբակոծեցին PKK-ի ճամբարները, երբ PKK-ի գործողության հետեւանքով Հաքքարիում սպանվեց 11 թուրք զինվորական:




























