ԼիլիթԳուրօղլյանը «QaylTech» ընկերությունից կներկայացնի Հայաստանը նոյեմբերին Բեռլինում կայանալիք նորարարական FallingWalls Lab մրցույթին։
Նա հաղթող է ճանաչվել հայաստանյան ընտրական փուլում՝ ներկայացնելով«QaylTech» ընկերության մշակումը՝ շարժունակությունը վերականգնող «MetaGait» սարքը։
Սարքն օգնում է նույնիսկ ամբողջովին անշարժացած մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա անել, և միաժամանակ՝ «VR» ակնոցի ու հատուկ մշակված խաղերի շնորհիվ բուժառուին տեղափոխում է վիրտուալ իրականություն՝ դահուկ քշելու կամ զբոսնելու, ինչը խթանում է ուղեղում նոր նեյրոնային կապերի ստեղծումը և դեպի ոտքեր ազդակների փոխանցումը։ Սարքն ամբողջությամբ պատրաստված է Հայաստանում՝ ներառյալ ծրագրային ապահովումն ու խաղերը։
Falling Walls Lab հայաստանյան մրցույթի երկրորդ փուլում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, յոթ երիտասարդներ երեք րոպեումանգլերենով ներկայացրեցին «պատերը քանդելու» իրենց նորարարական և ստեղծարարական նախագծերը։ Մասնավորապես, Արգամ Ամիրաղյանը ներկայացրեց կենցաղային տեխնիկայի և իրերի 3D նորոգման նախագիծ, Գրիգոր Աբելյանը ներկայացրեց փողոցում՝ մատչելի գնով առողջարարար և օրգանական սնունդ պատրաստող մեքենայի գաղափարը, Անի Սանդեյանը շարադրեց բացառապես մեկ ընտանիքի անդամների համար սոցիալական կայք ստեղծելու մտահղացումը, իսկ Օժենի Ավետիսյանը պատմեց մասնագիտական կողմնորոշման օնլայն նախագծի մասին։
Հեղինակավոր ժյուրին, որի կազմում էին Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, Երևանի բուսաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արսեն Գասպարյանը և Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի փորձագետ Գագիկ Հարությունյանը, հաղթողից բացի ևս երկու մրցանակակրի ընտրեց՝ Հովհաննես Մանուշյանին (3-րդ տեղ) և Լիլիթ Արշակյանին (2-րդ տեղ)։
«Prekog.ai» կազմակերպությունից Հովհաննես Մանուշյանի PrekogAI նախագիծը կրիպտոարժութային ակտիվները կառավարող արհեստական բանականության հիման վրա ստեղծված ավտոմատացված համակարգ է, որը միտված է կապիտալի հուսալի դրական աճի ապահովմանը։ Լիլիթ Արշակյանը ՀՀ ԳԱԱօրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից լյարդի ցիռոզի նախնական ախտորոշման, հիվանդության զարգացման և հեպատոպրոտեկտորներով բուժման դինամիկային հետևելու նոր մոտեցում է մշակել։
Falling Walls Lab-ը՝ Գերմանիայում Բեռլինյան պատի 20-ամյակի առթիվ հիմնադրված ստարտափ նախագիծ է։ Այն երիտասարդ մասնագետներին իրենց գաղափարները, գիտահետազոտական նախագծերը և սոցիալական նախաձեռնությունները ներկայացնելու, մարդու գործունեության գրեթե բոլոր ասպարեզներումգլոբալ խնդիրների լուծման նորարարական եղանակներ առաջարկելու հնարավորություն է ընձեռում։ Ամեն տարի աշնանը, նոյեմբերին, Բեռլինում կազմակերպվում է Falling Walls Lab եզրափակիչ գիտաժողովը, որի ժյուրիի կազմում ընդգրկվում են խոշոր քաղաքական գործիչներ, գործարարներ, տնտեսագետներ, գիտնականներ, լրագրողներ և ակտիվիստներ։
Ինչպես պատմեց Հայաստանում Falling Walls Lab նախագծի կազմակերպիչ Հռիփսիմե Մկրտչյանը, մեր երկրում նախագիծն իրականացվում է արդեն չորրորդ տարին։ Հաղթողը ստանում է ֆինանսավորում՝ Գերմանիա մեկնելու, այնտեղ իր նախագիծը ներկայացնելու և հովանավորներ գտնելու համար։ Բեռլինի եզրափակիչի երեք հաղթողները դրամական պարգևներ են ստանում։ Մասնակիցների ընտրությունը կատարվում է աշխարհի ավելի քան 60 երկրում, և Հայաստանը դրանցից մեկն է։
Ինչպես նշեց Ա․Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը, «պատերը քանդելը» գերմանական մտահղացում է, որըքաջալերում է երիտասարդներին նորարարական գաղափարներ ներկայացնելու համար։ «Նախագծերում կային հոյակապ գաղափարներ, որոնց իրականացումը մի քիչ դժվար է։ Կային երեխաներ, որոնք ունեն լավ գաղափարներ, շատ լավ ներկայացնում են, բայց դրանք նորարարություն չեն։Մենք պետք է որոշեինք՝ որն է ամենաազդեցիկ նորարարությունը, և կարո՞ղ են իրենք մրցունակ լինել եվրոպական նախագծերի հետ։ Նախապատվությունը տրվեց գաղափարի նորարարությանը, բայց անշուշտ ներկայացումն էլ կարևոր է։Առանց գաղափարդ լավ ներկայացնելու, չես կարողմրցունակ լինել», - ասաց նա։
Falling Walls Lab նախագծերի ներկայացմանը ՀՀ Գիտությունների ակադեմիայում ներկա էին նաև դպրոցականներ Հայաստանի 7 մարզերից։ Ինչպես պարզաբանեց Հռիփսիմե Մկրտչյանը, երեխաներին հրավիրել են, որպեսզի նրանք ծանոթանան Ակադեմիայի գործունեությանը, լսեն երիտասարդ նորարարների գաղափարները, թեպետ և ոչ այնքան հասկանալի, քանի որ նախագծերի ներկայացումը անգլերեն էր, ինչպես նաև շփվեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի հետ։
Դիմելով երեխաներին, Արթուր Իշխանյանը նշեց, որ Հայաստանի՝ 44-օրյա պատերազմում պարտության պատճառներից մեկը՝ երկրում գիտության զգալի հետընթացն է։ Նրա խոսքով, 21-րդ դարում առաջընթացի հիմնական շարժիչը տեխնոլոգիաներն են, որոնց ստեղծումն անհնար է առանց գիտության զարգացման։ Նա երեխաներին կոչ արեց կապել իրենց ապագան գիտության հետ, գիտակցելով, որ առաջընթացի ապահովման իմաստով՝ երկրում գիտնականը պետք է լինի ամենակարևորմարդը, և որ այսօր գիտությամբ զբաղվելը՝ առաքելություն է։ Նա հավելեց, որ գիտնականի աշխատանքը ամենահետաքրքիր աշխատանքն էաշխարհում։
Անահիտ Սարգսյան




























