Կալիֆոռնիայում հայ կասկածյալը նախ փախուստի է դիմել դեպքի վայրից, ապա ձերբակալվել իր իսկ «խելքից»:
Սան-Լուիս Օբիսպո շրջանի ոստիկանները Գլենդելի 33-ամյա բնակիչ Արմոնդ Աբրամյանին եւ նրա 24-ամյա ընկերուհի Դերնի Ռոմերոյին կասկածում էին տվյալ շրջանում եւ Լոս-Անջելես քաղաքում գտնվող CVS դեղատների ցանցերում, նաեւ Վենտուրա եւ Բուելթոն շրջաններում կողոպուտների իրականացման մեջ:
Ընդ որում, ոստիկանական գործողության ընթացքում նախ ձերբակալվել է Դերնի Ռոմերոն, ում տեղափոխել են Սան Լուիս Օբիսպոյի շրջանային բանտ, իսկ նրա հանցակիցը փախուստի է դիմել:
Ավելի ուշ Աբրամյանը, կարծելով, թե իրեն չեն ճանաչել, ներկայացել է բանտ գրավ մուծելու համար, եւ անմիջապես ձերբակալվել է ոստիկանների կողմից: Իրավապահներն արդեն երկուսին էլ պաշտոնապես մեղադրանք են առաջադրել:




























