Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ձգտում է ամրապնդել կապերն աֆրիկյան մայրացամաքի հետ, Սոմալի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր պետությունը մոտակա ժամանակներս դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Սոմալիում, հաղորդում է Reuters-ը:
Նա նաեւ խոստացել է խոշոր ներդրումներ կատարել Մոգադիշոյի ենթահամակարգային ծրագրերում:
Նրա խոսքով, Թուրքիան որոշել է մայրաքաղաքային օդանավակայանից դեպի Մոգադիշո տանող ճանապարհ կառուցել, բարելավել բնակչության ջրամատակարարման համակարգը, եւ մասնակցել այդ երկրում դպրոցների եւ տների կառուցմանը:
Նշենք, որ Սոմալիում գործում է 5` Ջիբութիի, Սուդանի, Լիբիայի, Եմենի եւ Եթովպայի դեսպանությունները:




























