Հարձակման ենթարկված գրող Սալման Ռուշդին  կարող է կորցնել աչքը։ Նա միացված է ԹԱՕ սարքին եւ չի կարողաքնում խոսել, հաղորդում է  New York Times-ը՝ հղում անելով գրողի գործակալին։

Ռուշդիի վրա հարձակվել են ուրբաթ օրը Նյու Յորքում՝ ինստիտուտում նրա ելույթից առաջ։ Կասկածյալը ձերբակալվել է։ Ոստիկանությունից հայտնել են, որ գրողը գտնվում է վիրահատարանում, նա ստացել է առնվազն երկու դանակի հարված՝ պարանոցի եւ ստամոքսի շրջանում։ 

«Սալմանը, հավանաբար, կկորցնի մեկ աչքը։ Նրա ձեռքի նյարդերը կտրված էին. իսկ նրա լյարդը դանակահարվել ու վնասվել է»,-ասել է գործակալը։