Կիպրոսում կեղծ փաստաթղթերով շրջող հայ ֆուտբոլիստ է ձերբակալվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս լուրը հաստատեց Հունաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լիանա Գրիգորյանը։

Նա միաժամակ դժվարացավ փաստի առնչությամբ հավելյալ տեղեկություններ տրամադրել՝ հաստատելով միայն մեր այն տեղեկությունը, որ ֆուտբոլիստը ոմն Ա. Այվազյանն է։

«Մենք քաղաքացու հանդեպ տեղեկություններ չենք կարող տալ, նման տեղեկատվություն ոստիկանությունը մեզ էլ չի տրամադրում։ Եթե անգամ տրամադրում է, ապա միայն Հունաստանի դատախազի որոշման կամ հարցման հիման վրա»,- նշեց Լիանա Գրիգորյանը։