Բուլղարիան ստիպված կլինի բանակցություններ վարել ռուսական «Գազպրոմ»-ի հետ ապրիլին դադարեցված գազի մատակարարումը վերսկսելու համար։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ռոսսեն Խրիստովը, փոխանցում է բուլղարական «Փաստեր» պորտալը։

«Հաշվի առնելով բիզնեսի եւ արհմիությունների պահանջները՝ իրականում «Գազպրոմ»-ի հետ մատակարարումները վերսկսելու բանակցություններն անխուսափելի են»,- ասել է նախարարը։

Խրիստովը նախորդ իշխանություններին մեղադրել է նրանում, որ նրանք «ամեն ինչ անում են, որպեսզի հետագայում դժվարացնեն շփումն ու բանակցությունները ռուսական կողմի հետ»։ «Բանակցությունները լարված եւ բարդ կլինեն»,- կանխատեսել է նա։

Նրա խոսքով՝ էներգետիկ բալանսը կթեթեւացվի, եթե հոկտեմբերի 1-ին ադրբեջանական գազը դուրս գա Հունաստանի հետ փոխկապակցման գծից, եւ եթե «Գազպրոմ»-ը վերսկսի մատակարարումները Բուլղարիա, բնական գազի գինը երկրում զգալիորեն կնվազի։

Նա նաեւ հայտնել է, որ Սոֆիան այս շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ ադրբեջանական մատակարարումների ավելացման համար, եւ կքննարկի գազի մատակարարումները թուրք թրեյդերների հետ։