Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սեւանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 15-21-ը.

«Սեւանա լճի մակարդակը օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով եւ կազմել` 1900.60մ (21.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17սմ-ով։

Ոռոգման նպատակով՝ Սեւանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 16.286մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից օգոստոսի 21-ը ներառյալ՝ 129.800մլն. մ³:

Արփա-Սեւան ջրատարով օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 21-ը ներառյալ՝ 151.660մլն. մ³»: