Օգոստոսի 23-ին`ժամը 02.48-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ.Փարպեցու փողոցի թիվ 66 հասցեում գտնվող  տուն օձ է մտել եւ որին վնասազերծելու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատից երկու փրկարար, որոնք  կանչի վայր հասնելով` վնասազերծել են գյուրզա տեսակի օձին: