«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացու մոտից խուզարկության արդյունքում մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված են հայտնաբերել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քրեակատարողական ծառայությունից։
«Քաղաքացու մոտից հայտնաբերվել են փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 67,1 գրամ քաշով առանձնացված զանգվածներ»,- նշում են ՔԿԾ-ից։
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ:





























