Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում  հայտնաբերել են  ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ տարածքից ավազ տեղահանող բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության մարզային վարչություն։