Ուորվիքի եւ Բերգենի համալսարանների հետազոտողները ցույց են տվել, որ բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդիկ հակված են կիսել իրենց փողերը, հատկապես՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց հետ, բայց ծանր առաջադրանքն այլ մարդու են հնձնարարում: Հետազոտությունը հրապարակված է Scientific Reports ամսագրում։

Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ ալտրուիզմի եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակի միջեւ կապը կախված է իրավիճակային համատեքստից: Գիտնականներն երկու տեսակի առաջադրանք են օգտագործել։ Դրանցից մեկում սուբյեկտներին խնդրել են 15 դոլարը բաժանել իրենց եւ մեկ այլ մասնակցի միջեւ։ Երկրորդում անհրաժեշտ էր առաջադրանքի համար հատկացված հինգ րոպեն բաժանել իր եւ մեկ այլ մասնակցի միջեի։ Մասնակիցները 7722-ն էին՝ Գերմանիայից, Լեհաստանից, Շվեդիայից և ԱՄՆ-ից։

Հոգեբանները պարզել են, որ փորձարկողների սոցիալ-տնտեսական կարգավիճակի աճի հետ միասին ավելանում էին նաեւ նրանց դրամական նվիրատվությունները: Այսինքն՝ ավելի հարուստները, որպես կանոն,  մյուս մասնակցին ավելի շատ գումար էին տալիս, քան պակաս հարուստները: Ընդ որում, նվիրատվության չափը կախված էր նաեւ ստացողի կարգավիճակից. որքան այն ցածր էր, այնքան նվիրաբերողը  շատ էր տալիս։ Առաջադրանքում ժամանակի հետ կապված հակառակ էֆեկտ է հայտնաբերվել։ Որքան մարդն ավելի հարուստ է, այնքան ավելի քիչ ժամանակ է նա ծախսում հոգնեցուցիչ գործի վրա՝ նախընտրելով այն հանձնարարել մեկ ուրիշին։

Գիտական ​​հետազոտությունների եւ մշակույթի մեջ կա մի գաղափար, որ ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդիկ անպայմանորեն իրենց պակաս պրոսոցիալական են եւ պակաս էթիկական են պահում, քան ավելի ցածր կարգավիճակ ունեցողները: Հեղինակները կարծում են, որ իրենց հետազոտությունը ցույց է տվել այդ կարծրատիպի անհիմն լինելը։